Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 22․06․2012թ․ N-822-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Արևուտ համայնքի Սորիկ բնակավայրի բնակիչ՝ Վազիր Ուսոյի Հաջոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Արևուտ համայնքի ավագանին որոշում է. 1.Վազիր Ուսոյի Հաջոյանին տրամադրել հարկային արտոնություն՝ ազատելով Արևուտ համայնքի Սորիկ բնակավայրում գտնվող 02-098-0104-0019, 02-098-0002-0002, 02-098-0104-0027 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի հարկերի ապառքից և տույժից՝ 78444 /յոթանասունութ հազար չորս հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամի չափով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |