28.05.25
Շնորհավո՛ր տոնդ Հայաստանի Հանրապետություն
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Արևուտցիներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ։1918թ -ի մայիսի 28-ը սկիզբ դարձավ այն հերոսական ուղու, որով պիտի սլանար ու մայիսյան նոր հերոսամարտերով իր ազատ ու անկախ կենսագրությունը կնքեր հայ ժողովուրդը։ Երբ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, և ապա ջախջախիչ հարվածներ հասցնելով հետ մղել թուրքական կանոնավոր բանակին՝ փրկելով Հայաստանը լիակատար բնաջնջումից, Թիֆլիսում՝ մայիսի 28-ին, ...
Մանրամասն |
|
13.05.25
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ՝ Ռուստամ Բաքոյանը , Մարինա Ղազարյանը և Տիգրան Պարսիլյանը Խորհրդարանում հանդիպում ունեցան Արևուտի համայնքապետարանի աշխատակազմի և բնկաիչների հետ
|
Այսօր Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանը իր աշխատակազմի, վարչական ղեկավարների և բնակիչների հետ միասին այցելեցին Խորհրդարան բարձրաձայնելու իրենց խնդիրները և հուզող հարցերը։ Տարաբնույթ առաջարկներ հնչեցին բնակիչների կողմից՝ կապված իրենց կրթական հնարավորությունների ընդլայնման, որակավորված մասնագետներ ունենալու, վաղ տարիքում ամուսնությունները բացառելու, ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում երկլեզու ցուցանակների տեղադրման, համայնքի աշխուժացման և զարգացման, հանրային կառավարման մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածության խթանման և այլ կարևոր հարցերի առնչությամբ։
|
|
08.03.25
Շնորհավոր մարտի 8
|
Սիրելի՛ աղջիկներ ու կանայք, Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիդ և բոլորիդ մեջ առանձնացնում յուրաքանչյուրիդ անհատապես։ Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու հաջողություններ նախաձեռնություններում:Գարնանամուտի այս տոնի՝ Մարտի 8-ի խորհուրդը, չսահմանափակվելով անձնականով, ընդգրկում է նաև կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների և ազատ կամքի դրսևորման համար, ինչը, հիրավի, մեծապես նպաստում է առողջ հասարակությունների և կենսունակ միջավայրերի ստեղծմանն ամենատարբեր ոլորտներում։ Սիրելի՛ կանայք, գեղեցիկը նաև գրավիչ է, հետևաբար, թող գրավչությունն ու փայլը մշտապես ուղեկցեն բոլորիդ ինչպես ձեր առօրյայում, այնպես էլ՝ ձեր կենսակերպում ...
Մանրամասն |
|
05.03.25
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
|
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձացնելու նպատակով խնդրում եմ աջակցել մարզպետարանների և համայնքապետարանների կողմից ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքացիների շրջանում տարածելու գործում։Խնդրում եմ աջակցել նաև անիմացիոն տեսահոլովակի հանրայնացմանը՝ մարզպետարանների ու համայնքապետարանների պաշտոնական հարթակներում։ Տեսանյութը ներբեռնման է հասանելի հետևյալ հղմամբ՝ https://dropmefiles.com/aAbxi:Գործընկերները տեսանյութը կարող են տարածել կից գրառմամբ․«Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։»: Հիշեցնենք, որ ծրագրից ...
Մանրամասն |
|
18.12.24
Տեղեկատվություն
ԵվրոպայիխորհրդիՏեղականևշրջանայինիշխանություններիԿոնգրեսի 2025թ. աշխատանքներիներիտասարդպատվիրակիկարգավիճակովմասնակցությանպայմաններիմասին
|
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսը (Կոնգրես) հղումը՝ https://www.coe.int/en/web/congress/home, հանդիսանալով ԵԽ հիմնական մարմիններից մեկը և ԵԽ անդամ և ԵԽ հետ համագործակցող պետությունների Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վեհաժողով՝ համադրելի է ԵԽ խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին: Կոնգրեսի աշխատանքները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա) գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում: Կոնգրեսում ներկայացված են ԵԽ 46 անդամ երկրների ավելի քան 130.000 ՏԻՄ-երից 612 պատվիրակներ, նստաշրջանները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ մարտին և հոկտեմբերին: Բաղկացած է երկու՝ Տեղական իշխանությունների ...
Մանրամասն |
|
03.12.24
02․12․2024թ
|
02․12․2024թ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանի , Տիգրան Պարսիլյանի , Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, Հայաստանում Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ այցելեցին Արագածոտնի մարզի Արևուտ խոշորացված համայնք։ Արևուտ, Կանչ, Հակո գյուղեր: Շրջայց իրականացրին տեղի դպրոցներում, զրուցեցին բնակիչների հետ: Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչը ևս տեղում ծանոթացավ եզդիական համայնքի առջև ծառացած դժվարություններին, պատրաստակամություն հայտնեց աջակցել երեխաներին առավել բարեկեցիկ կրթական պայմաններ ապահովելու գործում։
|
|
11.11.24
Տեղական Ինքնակառավարման համակարգի ներդրման 28 ամյակը
|
Հայաստանում Տեղական Ինքնակառավարման համակարգի ներդրման 28 ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , Տարածքային ևԵնթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ միջոցառման ավարտին նախարարը շնորհակալագիր հանձնեց Արևուտ խոշորացված համայնքի ղեկավար՝ Էդիկ Օսեյանին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 |