03.12.24
02․12․2024թ
|
02․12․2024թ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանի , Տիգրան Պարսիլյանի , Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, Հայաստանում Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ այցելեցին Արագածոտնի մարզի Արևուտ խոշորացված համայնք։ Արևուտ, Կանչ, Հակո գյուղեր: Շրջայց իրականացրին տեղի դպրոցներում, զրուցեցին բնակիչների հետ: Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչը ևս տեղում ծանոթացավ եզդիական համայնքի առջև ծառացած դժվարություններին, պատրաստակամություն հայտնեց աջակցել երեխաներին առավել բարեկեցիկ կրթական պայմաններ ապահովելու գործում։
|
|
11.11.24
Տեղական Ինքնակառավարման համակարգի ներդրման 28 ամյակը
|
Հայաստանում Տեղական Ինքնակառավարման համակարգի ներդրման 28 ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , Տարածքային ևԵնթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ միջոցառման ավարտին նախարարը շնորհակալագիր հանձնեց Արևուտ խոշորացված համայնքի ղեկավար՝ Էդիկ Օսեյանին։
|
|
11.10.24
Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանի ուղերձը աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ
|
Հոկտեմբերի 11-ին նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը։Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011 թվականի դեկտեմբերին՝ ի նշան աղջիկների իրավունքների ճանաչման։Օրվա խորհուրդն ու կոչն են ուշադրության կենտրոնում պահել ողջ աշխարհում աղջիկների առջև ծառացած մարտահրավերները՝ նպաստելով նրանց հզորացմանն ու իրավունքների իրացմանը։ Մենք լինելով ազգային փոքրամասնությու կոտրելով կարծրատիպեր կոչ ենք անում մեր աղջիկ երեխաներին շարունակել կրթությունը, որպեսզի ունենանք գրագետ, բանիմաց և խելացի երիտասարդներ նաև բարձրացնել վաղ տարիքում ամուսնությունների շեմը։ Նշենք նաև, որ այսօր Թալինի համայնքապետարանի, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի, Վորլդ ...
Մանրամասն |
|
16.07.24
Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև շարժական կթի ագրեգատներ։ Շարժական կթի ագրեգատների գները տատանվում են 300-ից 500 հազար դրամի միջակայքում։ Դրանց օգտագործումը կարող է նպաստել կաթի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը և դրանց համապատասխանեցմանը ստանդարտներով սահմանված չափանիշներին։ Ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝- ...
Մանրամասն |
|
13.07.24
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ
|
Այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ եղան Արևուտ համայնքում ծանոթանալու Կառավարության ֆինանսական միջոցներով իրականացված աշխատանքներին:Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ծանոթացան նաև պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվող Թաթուլ-Հակո-Կանչ մոտ 12 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 337,4 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Նորոգվող ճանապարհը միմյանց է կապում մի քանի գյուղեր։ Կարևորը այս ենթակառուցվածքի ...
Մանրամասն |
|
|
04.06.24
ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
|
Արևուտի համայնքապետարանի և Տարածքային զարգացման << Սոցիալական ներդրումային տեղական զարգացման ծրագրերի>> հիմնադրամի համագործակցության արդյունքում Արևուտի համայնքապետարանի համար ձեռք բերվեց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր։ Տեխնիկայի ձեռքբերման արժեքը կազմում է 28350000 ՀՀ դրամ։ Համայնքապետարանը բազմաթիվ ծրագրեր ունի իրականացնելու որը կապված էր վերը նշված տեխնիկայի հետ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 |