Ինչպես գիտեք, դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Այս առիթով Հանրապետության բոլոր մարզերում նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։ Բացի այդ, հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն Պաշտպանի սահմանադրական մանդատը:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-18:00, Ն.Աշտարակեցու հիմնական դպրոցի տարածքում՝ ք. Աշտարակ, Պռոշյան 14 հասցեում: