Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի թիվ 1 նիստի օրակարգը.
1.Արևուտ համայնքի 2023 թվական բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2.Արևուտ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
3.Արևուտ համայնքի ավագանու 21.12.2023 թվականի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: