Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 4-րդ նիստի օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվական բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին:
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի տեղական բյուջեի պահուստային ֆոնդից ծախս կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին: