Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 6-րդ նիստի օրակարգը հետևյալ տեսքով.
1. Արևուտի համայնքապետարանի 2024թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
2.Արևուտ համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 58 որոշմամբ հաստատված տարեկան բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3.Արևուտի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի պահուստային ֆոնդից ծախս կատարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2023 թվականի համայնքային սեփականության գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրուքաչափերը սահմանելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը վարձակալության տալու մասին: