Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷԴԻԿ ՕՍԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արևուտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐևՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով.

 Արևուտ համայնքի ավագանին որոշում է՝

1.Արևուտի համայնքապետարանի աշխատակազմում  համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասյին աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 5%-ի չափով:

2.Արևուտի համայնքապետարանի աշխատակազմում երկար տարիների աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար համաձայն հավելվածի:

3.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում սահմանված հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարել աշխատավարձի հետ ընդհանուր գումարով:

3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԻԿ ՕՍԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՐԻՍՏԻՆԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արևուտ
+37494979724
arevut10@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53007922@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՎՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner