Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 21-րդ կետի,ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին,76-րդ հոդվածների,ՀՀ կառավարության 12.04.2021թ. 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>>-ի 46-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Արևուտ համայնքի ավագանին որոշում է . 1.Տալ համաձայնություն Արևուտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար և հաստատել մեկնարկային գին՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |