Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությա կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N1180-Ն որոշման հավելվածի 31-րդ կետի 2-րդ ենթակետի ,32-րդ կետի և 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքում ստեղծել տարհանման հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի տարհանման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն N1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի տարհանման հանձնաժողովի կազմը՝ համաձայն N2 հավելվածի,
3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի տարհանման հանձնաժողովի աշխատանքային խմբերի կազմը՝ համաձայն N3 հավելվածի,
- Տարհանման հանձնաժողովի նախագահին՝
1) տանել աշխատանքներ տարհանման հանձնաժողովի անձնակազմի ուսուցման և պատրաստման ուղղությամբ,
2) տանել աշխատանքներ համայնքի տարածքում գործող կազմակերպությունների ղեկավարների կողմից օբյեկտային տարհանման հանձնաժողովներ ստեղծելու ուղղությամբ (ըստ անհաժեշտության),
4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: