Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 20-ի թիվ 2-րդ նիստի օրակարգը հետևյալ տեսքով.
1.Արևուտ համայնքի 2023 թվական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2. <<ԳԼՈԲԱԼ ԳՐՈՒՊ>>ՍՊ Ընկերության հետ 06.06.2017թվականին կնքված պայմանագրի վարձավճարի չափը փոփոխելու մասին:
3. Արևուտ համայնքի սեփականություն համարվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին:
4.Արևուտ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: