Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի պահանջներով և Հհայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշման դրույթներով,հիմք ընդունելով Սայադ Քյարամի Շամոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Սորիկ բնակավայրի բնակիչ՝Սայադ Քյարամի Շամոյանին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի նկատմամբ սահմանել արտոնություն ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: