1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Մամե Սաբրիի Սադոյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արևուտի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տվյալների հարկման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Հակո բնակավայրի 02-062-0309-0027,02-062-0008-0001-001,02-062-0304-0031,02-062-0303-0103,02-062-0101-0022,02-062-0305-0001,02-062-0303-0034,02-062-0302-0085,02-062-0302-0097,02-062-0303-0042 և 02-062-0309-0009 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը հանդիսանում են քաղաքացի Մամե Սաբրիի Սադոյանի սեփականությունը: Համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկը 2020-2023 թվականների համար կազմում է 94330 (իննսունչորս հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել:
Քաղաքացի Մամե Սադոյանի՝ նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 18734 (տասնութ հազար յոթ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամի չափով:
2023 թվականի սեպտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 11-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Մամե Սադոյանը, սակայն վերջինս վարչական վարույթի լսումներին չի մասնակցել:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանարպետության Սահմանադրության` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
Համաձայն Հայաստանի Հանարապետության <<Հարկային օրենսգրքի>> 401-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետւթյան Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկայաին օրենսգրքի 224-րդ, 225-րդ, 398-րդ և 401-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 53-60-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Քաղաքացի Մամե Սադոյանից հօգուտ Արևուտ համայնքի բյուջե գանձել 113064 (մեկ հարյուր տասերեք հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ, որից 18734 (տասնութ հազար յոթ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արևուտ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: 4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
|