Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ավագանու 11․03.2025թ. N 14-Ա և 15.07.25թ. 29-Ա որոշումները և Արևուտ համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
2025 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Արևուտի համայնքապետարանում (հասցեն՝ գ. Արևուտ, 9 փ. 1 տ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համար:
Մրցույթի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. Արևուտ համայնքի Կանչ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-034-0109-0234 ծածկագրով 18.30868 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 10 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 228.858/երկու հարյուր քսանութ հազար ութ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 11443/տասնմեկ հազար չորս հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 11443/տասնմեկ հազար չորս հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։
Լոտ 2.Արևուտ համայնքի Հակո բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-062-0314-0002 ծածկագրով 19.52779 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 10 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 244097/երկու հարյուր քառասունչորս հազար իննսունյոթ/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 12805/տասներկու հազար ութ հարյուր հինգ/ ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 12805/տասներկու հազար ութ հարյուր հինգ/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։
Լոտ 3.Արևուտ համայնքի Հակո բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-062-0313-0040 ծածկագրով 3.4368 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 13747/տասներեք հազար յոթ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 687/վեց հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 687/վեց հարյուր ութսունյոթ/ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։
Լոտ 4.Արևուտ համայնքի Հակո բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-062-0313-0036 ծածկագրով 22.8605 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 171454/մեկ հարյուր յոթանասունմեկ հազար չորս հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 8573/ութ հազար հինգ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 8573/ութ հազար հինգ հարյուր յոթանասուներեք/ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։
Լոտ 5.Արևուտ համայնքի Հակո բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-062-0313-0030 ծածկագրով 2.7307 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 10923/տաս հազար ինը հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 546/ հինգ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 546/ հինգ հարյուր քառասունվեց/ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ:
Լոտ 6.Արևուտ համայնքի Հակո բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-062-0313-0031 ծածկագրով 0.83437 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 3337/երեք հազար երեք հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3337/երեք հազար երեք հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 546/ հինգ հարյուր քառասունվեց/ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ:
Լոտ 7.Արևուտ համայնքի Հակո բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-062-0313-0038 ծածկագրով 5.3179 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 21271/քսանմեկ հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1064/մեկ հազար վաթսունչորս/ ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1064/մեկ հազար վաթսունչորս/ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10։00-15։00-ն:
Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցութային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վարձավճարի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և մրցույթի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով)։
Մրցույթի մասնակից չհամարվող անձինք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Արևուտի համայնքապետարան աշխատանքային օրերին,ժամը10։00-15։00, հեռ.094979724,093386688: