Ղեկավարվելով «համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 01.11.2024թ. Իք ԳՍ/15.4/35544-2024 գրությունը.
Որոշում եմ
Արևուտ համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 3-ի <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագիրը հաստատելու մասին >> թիվ 1 որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1.Աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի իրավունքները և պարտականությունները բաժնում ավելացնել՝ Կ կետ.
«Կրթության ոլորտի պետական լիազոր մարմին պաշտոնական հարցում կատարելու միջոցով իրականացնում է համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը ստուգելու գործառույթ»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։