Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով. ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 6-րդ արտահերթ նիստի օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 27-Ն որոշմամբ հաստատված տարեկան բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նպատակային հատկացումներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի ջրատարի կառուցման աշխատանքների ծրագրային հայտին համաձայնություն տալու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի տեղական բյուջեի պահուստային ֆոնդից ծախս կատարելու մասին: |