Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենք շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով,ինչպես նաև տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է,որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,03834 հա և հաշվի առնելով այն հանգամանքը,որ քաղաքացի Միրո Ռաջոյանի կողմից մինչև 15․05․2001 թվականը օգտագործվող նշված հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում,չի գտնվում ինժեներատեխնիկական ,տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում որևէ սերվիտուտ,չի գտնվում հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով քաղաքացի Միրո Ռաջոյանի դիմումը․
Որոշում եմ․
1․Ճանաչել Ռաջոյան Միրոյի սեփականության իրավունքը 02-062-0003-0005 կադաստրային ծածկագրի 0,03834 հա փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ։Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով կազմված համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։