Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Արևուտ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արևուտ համայնքի 2025 թվականի մարտի 11-ի թիվ 3-րդ արտահերթ նիստի օրակարգը հետևյալ տեսքով.
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրի բնակիչ՝ Էդիկ Օսեյանին պատկանող ՈՒԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենան մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը անհատույց օգտագործման իրավունքով Արևուտի համայնքապետարանին տրամադրելու մասին:
3.Անշարժ գույքի հարկի նկատմամբ հաշվարկված ապառքի և տույժերի մասով արտոնություն տրամադրելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի տեղական բյուջեի պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերը աճուրդ վաճառքով օտարելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 31-Ա որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին: