Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արևուտի համայնքապետարանի աշխատակազմի Գլխավոր մասնագետ` Մհեր Մարտիրոսյանի 01․09․2023թ․ զեկուցագիրը Մամե Սաբրիի Սադոյանի կողմից Արևուտ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Մամե Սաբրիի Սադոյանի կողմից Արևուտ համայնքի բյուջեի հանդեպ 113064/մեկ հարյուր տասներեք հազար վաթսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր գումարով հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։