Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով,ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18- 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 22․1-րդ կետով և հիմք ընդունելով սեփականատեր Միրո Ռաջոյանի դիմումը,07.03.2025 թվականի հաշվառման/չափագրման/տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր՝2025NA4MB2 և այն հանգամանքը,որ հատակագծում առկա 1965 թվականին կառուցված շենք շինությունները՝ բնակելի տունը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի էական խախտումներով,չեն գտնվում ինժեներատրանսպորտային օտարման կամ անվտանգության գոտիներում,չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները,չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
Որոշում եմ․
1․Կառուցապատող Միրո Ռաջոյանի կողմից Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Հակո բնակավայրի 02-062-0003-0005 ծածկագրով սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,03834 հա հողամասի վրա կառուցված 205,50 ք․մ․ շինությունները որից՝ բնակելի տուն -100,75մ2,բնակելի տուն -84,95մ2,բ/հ-19,80մ2 ճանաչել օրինական գույք որպես Միրո Ռաջոյանի սեփականություն՝ առանց օրինականացման գումար գանձելու։