Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը. ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 17-ի թիվ 4-րդ նիստի օրակարգը հետևյալ տեսքով.
1.Արևուտ համայնքի 2023 թվական բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2.Արևուտ համայնքի Կանչ բնակավայրի Արոտավայրերից 11.289744 հա տարածքը <<ԷԿՈՍԱՆ>> ՍՊ Ընկերությանը վարձակալության տալու և վարձավճարի չափը սահմանելու մասին:
3.Սեփականության իրավունքով ձեռք բերված թվով 1/մեկ/ անուն գույքը հաստատելու մասին:
4.Արևուտ համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 58 որոշմամբ հաստատված տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
5.Արևուտ համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 56 որոշմամբ հաստատված Արևուտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի,հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
6.Արևուտ համայնքի ավագանու 27.12.2021թ. <<Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Արևուտ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
7.Արևուտ համայնքի կամավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը սահմանելու մասին:
|