Ղեկավարվելով <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և Արևուտ համայնքի ավագանու 22 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 58 որոշման 7-րդ կետով.
Որոշում եմ՝
Արևուտ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
1.Օրենսդիր և գործադիր մարմիններ բաժնի 4269 հոդվածից 25500/քսանհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ պակասեցնել և այն ուղղել փողոցների լուսավորություն բաժնի 4269 հոդվածին,ընդհանուր բնույթի ծառայություններ բաժնի 4269 հոդվածից 112660/մեկ հարյուր տասներկու հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, 4251 հոդվածից 16000/տասնվեց հազար/ ՀՀ դրամ պակասեցնել և այն ուղղել փողոցների լուսավորություններ բաժնի 4241 հոդվածին և ջրամատակարարման բաժնի 4269 հոդվածից 123910/մեկ հարյուր քսաներեք հազար ինը հարյուր տաս/ՀՀ դրամ պակասեցնել և ուղղել փողոցների լուսավորություն բաժնի 4241 հոդվածին: