Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունները
Արևուտ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արևուտ համայնքի 2025 թվականի մարտի 11-ի թիվ 3-րդ արտահերթ նիստի օրակարգը հետևյալ տեսքով.
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրի բնակիչ՝ Էդիկ Օսեյանին պատկանող ՈՒԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենան մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը անհատույց օգտագործման իրավունքով Արևուտի համայնքապետարանին տրամադրելու մասին:
3.Անշարժ գույքի հարկի նկատմամբ հաշվարկված ապառքի և տույժերի մասով արտոնություն տրամադրելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի տեղական բյուջեի պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերը աճուրդ վաճառքով տրամադրելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 31-Ա որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին: |