Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման պահանջներով և քանի որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և հիմք ընդունելով Խազալ Մամոյանի կողմից 09.09.2024թ․-ին Արևուտ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 18․08․2022թ․ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2022RLVPBF և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրի բնակիչներ՝ Ալբերտ Մրազի Իսմաիլյանին/ծնված 01.01.1965թ./, Խազալ Իսկոյի Մամոյանին/ծնված 30.04.1966թ./,Նոդար Ալբերտի Իսմաիլյանին/ծնված 30.01.1984թ/,Դոնարա Ալբերտի Իսմաիլյանին /ծնված 08.05.1986թ./ համատեղ սեփականության իրավունքով պատկանող /02-067-0004-0013/կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ 44.20քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը,ինքնակամ կառուցված 98.00 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը,6.23 քմ արտաքին մակերեսով բնակելի ա/հ, 67.6 քմ արտաքին մակերեսով պահեստը:
2. Համայնքի ղեկավարի 09.09.2024 թվականի թիվ 36-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած: