Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 6-րդ նիստի օրակարգը հետևյալ տեսքով.
1. Արևուտի համայնքապետարանի 2025թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2024 թվականի համայնքային սեփականության գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրուքաչափերը սահմանելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7Թլիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Թլիկի շինարարական ավազների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ <<ԴԱՀԱ >> ՍՊԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին:
8.Արևուտ համայնքի ավագանու <<2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին >> 15.04.2024 թվականի թիվ 8-Ա որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին:
9.Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարչակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: