Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 նիստի օրակարգը.
1.Արևուտ համայնքի 2022 թվական բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2.Արևուտ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
3. Արևուտի համայնքապետարանի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
4.Արևուտ համայնքի արոտավայրերը վարձակալության տրամադրելու և վարձավճարի չափը սահմանելու մասին:
5.Արևուտ համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 58 որոշմամբ հաստատված տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
6.Արևուտ համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 56 որոշմամբ հաստատված Արևուտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի,հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերում փոփոխություն կատարելու մասին:
7.Արևուտ համայնքի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը վարձակալության տալու և չափը սահմանելու մասին: