Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով,<<Հավաքների ազատության մասին>>օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով՝
Արևուտ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել՝
1)Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանների վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2)Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: