02․12․2024թ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանի , Տիգրան Պարսիլյանի , Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, Հայաստանում Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ այցելեցին Արագածոտնի մարզի Արևուտ խոշորացված համայնք։ Արևուտ, Կանչ, Հակո գյուղեր: Շրջայց իրականացրին տեղի դպրոցներում, զրուցեցին բնակիչների հետ:
Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչը ևս տեղում ծանոթացավ եզդիական համայնքի առջև ծառացած դժվարություններին, պատրաստակամություն հայտնեց աջակցել երեխաներին առավել բարեկեցիկ կրթական պայմաններ ապահովելու գործում։