Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Արևուտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արևուտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արևուտ, +37494979724, arevut10@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2025 թվականի N 37-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.

 

Որոշում եմ

1.  Հաստատել՝

1)      Արևուտ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն N 1 հավելվածի

2)     Համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերները՝ համաձայն N 2 հավելվածի

3)     Համայնքի աղետների ռիսկի կառավարման միջոցառումների օրացույցը՝ համաձայն N 3 հավելվածի

4)     Համայնքի աղետների ռիսկի կառավարման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N 4 հավելվածի

5)     Ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեման՝ համաձայն N 5 հավելվածի

6)    Ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների՝ համաձայն N 6 հավելվածի։

2.   Սույն որոշման 1-ին կետով հավելվածները հաստատվում են երեք տարի ժամկետով:

3.  Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով հաստատված N 6 հավելվածում ներառված միջոցառումներից որևէ երեքն իրականացնելու դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:

4.  Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՕՍԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արևուտ
+37494979724
arevut10@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53007922@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՎՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner