Ղեկավարվելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Արևուտ համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Արևուտ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն 2021 թվականը ներառյալ առաջացած, գործավարությամբ ավարտված, համայնքային սեփականություն համարվող համայնքապետարանի աշխատակազմի արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցմանը պետական սեփականության:
2.Համայնքի ղեկավարին՝
Կազմակերպել համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Թալինի տարածքային ներկայացուցչությանը հանձնելով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |