Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.02.24 ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԻԿ ՕՍԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ << ԽԸԴԸՐ ՆԱԲԻ>> ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի արևուտցիներ, սիրելի ազգակիցներ«Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմություն ունեցող ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, փառք Աստծո գոյատևում է, այս աշխարհում: Աստծո կամոք մենք արարել ենք որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը հավիտենականացնելու համար: Մենք Աշխարհին ներկայանում ենք ոչ միայն պատմությամբ, մշակույթով, սովորություններով, ավանդույթներով, այլ նաև մեր ազգային և կրոնական տոներով։ Մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը։Խըդըր Նաբիի օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել՝ ցանկանալով բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ, ... Մանրամասն
03.01.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Արևուտ համայնքի բնակիչներին՝ մասնավորապես, Արևուտ  համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային և (կամ) քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասում, մինչև 2021թ․-ի հունվարի 1-ը ինքնակամ շինություն իրականացրած քաղաքացիներին՝ Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, 3-րդ մասի, 3-րդ կետի պահանջների, անհրաժեշտ է մինչև 2025թ-ի հունվարի 1-ը ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառել բոլոր տեսակի ինքնակամ շինությունները․ անկախ հողամասի պատկանելիությունից՝ համայնքային կամ սեփական։ Մինչև վերոհիշյալ ժամկետը՝ 01․01․2025թ, չհաշվառելու դեպքում, ինքնակամ շինությունները չեն օրինականացվի և օրենքով սահմանված ... Մանրամասն
31.12.23 ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԷԴԻԿ ՕՍԵՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արևուտցիներ, աշխարհասփյուռ եզդիներ,   2023թվականը ևս դառնում է պատմություն ,  և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով,  նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։    Սիրով շնորհավորում եմ ձեզ Ամանորի  առթիվ: Ամանորը ընտանեկան և մեր բոլորի համար ամենասպասված տոնն է: Արևուտ համայնքն էլ մեր բոլորի մեծ ընտանիքն է, որի խնդիրներով ապրում, իսկ հաջողություններով ուրախանում ենք:  Գալիք տարում բոլորիդ մաղթում եմ անսահման համբերություն, սեր, հավատ, բարություն ու նվիրում, հանդուրժողականություն և ներողամտություն միմյանց նկատմամբ: Նոր տարում համայնքում դեռևս չլուծված խնդիրները միասին ենք լուծելու, միասին ... Մանրամասն
27.12.23 ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Արևուտ բնակավայրում ավարտին հասցվեց փողոցային լուսավորության ցանցի աշխատանքները։

Այժմ Արևուտ բնակավայրն ունի փողոցային լուսավորություն։

15.12.23 ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

06․12․2023թ-ից Արևուտ համայնքի Արևուտ բնակավայրում կատարվում  են փողոցային լուսավորության  աշխատանքներ, և մինչև տարեվերջ Արևուտ բնակավայրը կունենա փողոցային լուսավորություն։

 

 

10.11.23 ԱՐևՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԻԿ ՕՍԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Տեղական ինքնակառավարման օրվա առիթով: Մոտ երեք տասնամյակ առաջ մեր երկրում ձևավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը և, անցնող այս տարիների ընթացքում վերափոխվելով, այսօր արդեն դարձել է կենսունակ օղակ՝ մեր երկրի կայուն զարգացման և հզորացման գործընթացում:ՏԻՄ-ը մեր պետության կառավարման կարևորագույն բաղադրիչներից և ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկն է։ Համայնքներում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին լավագույնս տիրապետում են ՏԻՄ-երը, իսկ ՏԻՄ աշխատակիցներն իրենց ուսերին կրում են համայնքի բնականոն գործունեության, բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ... Մանրամասն
05.10.23 Ծառայություններ մատուցող հաստատությունների հասցեները և հեռախոսահամարնները:
 Խնամքի ցերեկայի  ծառայություններ՝ երեխաներին ՄարզՀաստատությունՀեռախոսահամարՎայոց Ձոր«Մանկական զարգացման հիմնադրամ»077 180 738Արմավիր«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ08 000 30 03«Ընտանիք և համայնք» ՀԿ094 731 306Սյունիք«Գործընկերություն և ուսուցում քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող» ՀԿ077 231 703«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ095 005 382Գեղարքունիք«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ099 911 019«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ033 028 772Լոռի«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ095 005 268«Լիարժեք կյանք» ՀԿ098 ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Տեսանյութեր
Տեսահոլովակներ
Մարդու տեղը
Մարդու տեղը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արևուտ
+37494979724
arevut10@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53007922@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՎՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner